Հոկտեմբերի 23-ը զոքանչի միջազգային օրն է

Հոկտեմբերի 4-րդ կիրակին ամբողջ աշխարհում նշվում է ցանկացած փեսաի համար ամենասիրելի տոնը՝ Զոքանչի միջազգային օրը, հաղորդում է Calend-ը։

Թեեւ այս տորը դեռեւս պաշտոնական կարգավիճակ չունի, սակայն շատ տարածված է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Տոնը ծնունդ է առել 1930-ական թվականներին ԱՄՆ-ում որպես կատակ (վարկածներից մեկի համաձայն այս տոնը նշվել է որպես այլընտրանք Մայրերի օրվան)։ Զոքանչների միջազգային օրը տարեցտարի ավելի ու ավելի շատ երկրպագուներ է ունենում, այդ թվում այլ անգլիալեզու երկրներում։

Մի շարք աղբյուրների վկայությամբ, այս ոչ պաշտոնական իրադարձությունը նշվում է 1934 թվականից, որի «մեղավորը» ԱՄՆ Թեքսասի նահանգի թերթերից մեկի խմբագիրն է, ով իր պարբերականում պատմել է այդ «կատակի» մասին, զուգահեռ անցկացնելով այնպիսի տոների հետ, ինչպիսիք են Մայրերի օրվն ու Հայրերի օրը։

Հայտարարելով, որ զոքանչը երկրորդ մայրն է, նա նշել է, որ արդար կլիներ, եթե բոլոր զոքանչները ունենային իրենց պրոֆեսիոնալ տոնը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հոկտեմբերի 23-ը զոքանչի միջազգային օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*