Август 2017

Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության

  Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության։ Այս կապակցությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության 1-ին սպակայան գումարտակի և ուղեկցող սպայական վաշտի շարային ստուգատես։ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգեցին անձնակազմի համազգեստը, ծառայության համար անհրաժեշտ պարագաները, տեսախցիկները, մեքենաների սարքինությունը։ Կատարվեցին վերջին ճշտումները, տրվեցին համապատասխան ցուցումներ։   […]

Կիսվել

Առողջապահության ոլորտում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը. Կ. Կարապետյան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ առողջապահության ոլորտում պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմներին։ «Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականություն և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,-ասաց նա: Հաշվի առնելով ասվածը՝ վարչապետը առողջապահության նախարարին՝ հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով, 3-ամսյա ժամկետում […]

Կիսվել

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի քանակն ու սպառազինությունը (2017թ.)

  Ինչպես հայտնի է, թե´ Հայաստանի, թե ´Արցախի և թե´ Ադրբեջանի պետական մարմինները խուսափում են հրապարակել թվեր՝ կապված Զինված ուժերի անձնակազմի ու տեխնիկայի քանակի հետ: Այդ իսկ պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի քանակի հետ: ԵՍԶՈՒ Դեռևս 1990-ական թվականներից Հայաստանը անդամակցում է Եվրոպայում […]

Կիսվել

Խոսրովի արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ. ԱԻՆ

Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը։ Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից: Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ: Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային […]

Կիսվել

Հիգիենայի պահանջների կոպիտ խախտումների համար ՍԱՊԾ-ը գազավորված ըմպելիքների 4 արտադրողի գործունեություն է կասեցրել (լուսանկարներ)

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է տարեսկզբից սկսած պետական վերահսկողության միջոցառումները զովացուցիչ ըմպելիքների շուկայում. այս ընթացքում արդեն ուսումնասիրություն է կատարվել 34 տնտեսվարողի մոտ: Ինչպես տեղեկացնում են ծառայությունից, հաշվի առնելով ամենօրյա հսկողության արդյունքներն ու առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը, մասնավորապես, վերահսկողություն է իրականացնում Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունների մոտ՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, […]

Կիսվել

«Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել

Օրեր առաջ մայրաքաղաքում գրանցվել է նորածնային մահացության դեպք: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նորածինը մահացել է «Արմենիա» ՀԲԿ ծննդատանը՝ օգոստոսի 19-ին: Նույնը օրը ժամեր առաջ 41 շաբաթական հղիությամբ կինն ընդունվել է Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, դեռևս անհայտ պատճառներով որոշում է կայացվել կնոջը կեսարյան հատում կատարել, ինչից հետո էլ հարազատները պարզել են, որ […]

Կիսվել

Թուրքիան ԵԱՏՄ է ձգտում

Թուրքիան ձգտում է դեպի ԵԱՏՄ։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ հայտարարել է, որ իր երկիրը ԵԱՏՄ-ի հետ ցանկանում է կնքել մաքսային համաձայնագիր։ Եթե Թուրքիան անկեղծ չէ, իսկ ես կարծում եմ նրա ցանկությունը տրամաբանական է, ապա ծագում են 6 կարևոր հանգամանքներ, որի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի: 1 Հայաստանի ընդդիմադիր […]

Կիսվել

voskanapat.info-ն հրապարակել է Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստների մասին փաստաթուղթ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը voskanapat.info կայքում հրապարակել է մի փաստաթուղթ, որը նոր բացահայտումներ է անում 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում Ադրբեջանի կորուստների ու վիրավորների թվի առնչությամբ: Փաստաթուղթը Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը հասցեագրել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին դեռևս անցյալ տարվա ապրիլի 28-ին։ «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զ.Հասանովին Հարգելի պարոն նախարար. Զեկուցում եմ […]

Կիսվել

Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ. Բննախը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև՝ մինչ այդ ՀՀ Վայոց ձորի  մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված  հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը`  ցուցաբերել զգոնություն և զգուշություն և  հորդորում՝  չվնասել  աղետի պատճառով   անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին: Իսկ   […]

Կիսվել

Երեխաներին ծեծել եւ ստիպել էր փող մուրալ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բռնության գործադրմամբ երեք երեխայի շահագործման ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչը՝ ծնված 2000թ., համագյուղացի երեք անչափահաս երեխաներին՝ ծնված 2003, 2007 եւ 2008 թ.թ., շահագործելու նպատակով, խաբեությամբ՝ ճոճոնակ նստելու եւ զվարճանալու պատրվակով, 2016թ. […]

Կիսվել

ContactUs.com