Կյանքը de factoՀասարակություն

ԱԺ նախագահն ընդունեց լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին

720views

 

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց §Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե¦-ի նախագահ Աշոտ Մելիքյանին, §Մեդիա նախաձեռնությունների կենտրոն¦-ի տնօրեն Նունե Սարգսյանին եւ §Լրագրողների Ասպարեզ ակումբ¦-ի նախագահ Լեւոն Բարսեղյանին:

 

Հանդիպումն իրականացավ լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ: Քննարկվեցին հուլիսի 30-ին փոփոխված Ազգային Ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը, որոնց համաձայն պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ (ի դեպ՝ նշյալ կանոնները բխում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տրամաբանությունից): Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է:

 

Ի պատասխան այն հարցին, որ կանոնակարգումը լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտ կարող է հանդիսանալ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանց բնույթը բացառապես անվտանգության նորմերից է բխում: Նա հավելեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ օրերս

լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է յուրաքանչյուր ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին:

Leave a Response