Կյանքը de factoՀայրենիք-սփյուռք

ԱԺ–ն քննարկեց ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանը միտված օրինագիծը

264.9kviews

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած փաթեթը խորհրդարանում ներկայացրեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նանուշյանը նշեց, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

2020 թ. դեկտեմբերի 2-ին օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:2020 թ. դեկտեմբերի 2-ին օրենսդրական փաթեթը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Leave a Response