Կյանքը de factoՀասարակություն

Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2.1kviews

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ` Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Որոշումը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի հունվարի 20-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2021 թվականի հունվարի 21-ից Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,– ասվում է կարգադրությունում:

Leave a Response