Կյանքը de factoՀասարակություն

ԱՍՀ նախարարությունը 77 անօթևանի տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատում

219views

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 77 անօթևանի տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում, այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։

«Տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց. քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։

Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն»,- ասվում է գրառման մեջ։

Leave a Response