Կյանքը de facto

Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել

572views

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արագածոտնի փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը:

Հարցին` ինչ պատճառներով է Դավիթ Գևորգյանը հրաժարականի դիմում ներկայացրել, Եղիազարյանը  մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք, որ Արագածոտն մարզպետի պաշտոնում  Դավիթ Գևորգյանը էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

Leave a Response