Պարոն Վարդանյան, պատմեք մի փոքր գյուղի մասին, ինչո՞վ է այսօր զբաղված Գառնի համայնքը: Ի՞նչ աշխատատեղեր կան գյուղացիների համար:
-Գառնի համայնքը միշտ և այսօր էլ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Գառնեցին պարզապես չի կարող աշխատանք չունենալ: Գյուղում գործում են ավագ և միջնակարգ դպրոցներ, երաժշտական դպրոց, արվեստի դպրոց, մարզադպրոց, առողջապահության կենտրոն, ունենք նաև հացի և թխվածքի արտադրամասեր, որտեղ աշխատում մեն գառնեցիների մեծ մասը:
Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու և ոռոգման ջրի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության և աղբահանության խնդիրները:
-Գառնի համայնքի ուղիղ կեսը՝ հիմնականում կենտրոնական փողոցներն ապահովված է լուսավորությամբ, իսկ մնացած հատվածները գիշերային լուսավորությամբ ապահովելը շատ դժվար կլինի՝ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառով. գյուղը դեռևս այդքան միջոցներ չունի:
Աղբահանության խնդիր իսկապես կա, արդեն դիմել ենք Կառավարություն, որպեսզի աղբատար մեքենաներ տրամադրեն գյուղին, իսկ մինչ այդ` աղբահանությունն իրականացնում ենք մեր ուժերով:
Ի՞նչ կարծիքի եք Քաղցրաշենի ոռոգման ծրագրի մասին, ի՞նչն է պատճառը, որ սկզբում կողմ էիք դրան, իսկ հիմա՝ դեմ :
— Դեմ ասվածը մի քիչ ճիշտ չի հնչում. չի կարելի ասել, որ դեմ եմ: Գառնիին ջուր ապահովում է Ազատ գետը. եթե մենք ջուր հատկացնենք Քաղցրաշենին, ապա Գառնին կդառնա սակավաջուր, քանի որ հուլիս-օգոստոս ամիսներին գետի ջուրը նկատելի չափով նվազում է: Որոշումը կայացրել է ՀՀ Կառավարությունը և Բնապահպանության նախարարությունը: Մենք ընդամենը կառավարությունից խնդրում ենք ջրով ապահովվել մեզ, որպեսզի անապատեցման չգնանք. 1000 հեկտար հողատարածքը չենք կարող ոռոգել 400-500 լ. ջրով:
Ջրից թող օգտվենք մենք՝ հայերս, ոչ թե Օսմանյան կայսրությունը:
Կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում որևէ աշխատանքներ իրականացվե՞լ են համայնքում:
-Գառնիում Կառավարության կողմից մշտապես կատարվել և կատարվում են մի շարք աշխատանքներ: Ներկա դրությամբ մեզ հատկացրել են 500.000 դրամ, որը նախատեսված է վերանորոգման աշխատանքների համար՝ ջրամբարների կառուցում, ներտնտեսային ցանցերի վերանորոգում, 70-80 լ. սարից ջրով ապահովվելուն:
Ինչպե՞ս է ընթանում Գառնիի հոգևոր-մշակութային կյանքը:
-Կարող եմ հստակ ասել, որ տարածաշրջանում Գառնին միակն է, որ ուշադրություն է դարձնում մշակույթի զարգացմանը, կազմակերպում է միջոցառումներ՝ գյուղապետարանի օժանդակությամբ: Գառնիում գործում է նաև ինֆորմացիոն կենտրոն՝ նախատեսված զբոսաշրջիկների համար:
Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել և մերօրյա բարդացող պայմաններում ո՞րոնք են դեռ մնացել կատարելու:
-Այս հարցին պատսխանեմ շատ հակիրճ, բայց միևնույն ժամանակ, բովանդակալից. ես նախընտրական խոստումներ չեմ տալիս, ինչ անում եմ՝ անում եմ ընթացքում
Մինչև տարեվերջ կա՞ նախատեսված որևէ աշխատանք, որ ծրագրում եք ավարտին հասցնել:
-Ունենք քառամյա ծրագիր, որի շրջանակներում 1985 թվականին կառուցված և մինչ օրս չվերանորոգված ջրամբարն այս տարի ամբողջությամբ վերանորոգեցինք, ջուրը մաքուր է, ամիսը 1-2 անգամ քլորացնում ենք, ավելին չենք կարող կատարել:
Այժմ ներտնտեսային ցանցերն ենք վերանորոգում:
Վերջում, որպես հավելում, գյուղապետը հպարտությամբ կատակեց, որ գյուղը շատ հին է, դրա հետ մեկտեղ նաև շատ հայտնի, անգամ Մարսում են հայտնաբերել ջուր, որը Գառնիից է:
Լ.Եղիազարյան