Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է՝ դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները․ Արցախի ԱԻՊԾ
2.1k
Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:
add a comment