Կյանքը de factoՄիջազգային

Երկրաշարժ՝ Վրաստանի Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, այն զգացվել է նաև է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում

2kviews

Մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 24-ին, ժամը 21:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a Response