Կյանքը de factoՀասարակություն

Երևան-Մոսկվա չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով. «Արմենիա» ավիաընկերություն

859views

Այսօր չեղարկվել է Երևան-Մոսկվա չվերթը, ինչն առաջացրել է ուղևորների դժգոհությունը: Չվերթը պետք է իրականացներ «Արմենիա» ավիաընկերությունը:

Ավիաընկերության հանրային կապերի և մարքեթինգնի բաժնի աշկատակից Նինա Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց չվերթի չեղարկման պատճառը.

«Չվերթը չեղարկվել է օդանավի անսարքության պատճառով: Այս պահին մեր օպերատորները փորձում են բոլոր ուղևորների հետ կապ հաստատել և որևէ լուծում գտնել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:

«Հետագա զարգացումների, հաջորդ չվերթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,-նշեց Մարգարյանը:

Ավելի վաղ ուղևորները դժգոհություն էին հայտնել, որ ավիաընկերությունից իրենց մանրամասներ չեն հայտնում, չեն ներկայացնում պատճառները և վատ են սպասարկում:

Leave a Response