Կյանքը de factoՀասարակություն

Զատիկին ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Դադիվանք․ Տեր Ներսես քահանա Ասրյան

586views

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք։

«Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,- գրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը։

 

Leave a Response