7.6k
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 8-ին տեղափոխելու մասին օրենքը։ Գրել է Ъ-ն։
Ըստ կայքի՝ այս մասին է վկայում Գերագույն Ռադայի կայքում տեղադրված տեղեկատվությունը։ Փաստաթղթում ասվում է, որ այն այսօր՝ հունիսի 12-ին, վերադարձվել է նախագահի ստորագրությամբ։
Մայիսի 8-ին Զելենսկին հրամանագիր էր ստորագրել մայիսի 9-ին Եվրոպայի օրը նշելու մասին։ Նույն օրը նա օրինագիծ է ուղարկել Ռադա՝ մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում հիշատակի և նացիզմի դեմ հաղթանակի օրը նշելու մասին։ Գերագույն Ռադան այս նախաձեռնությանը հավանություն է տվել մայիսի վերջին։
add a comment