Կյանքը de facto

Էլեկտրոնային ավարտական վկայականների և ատեստատների տրամադրման գործընթացը մեկնարկել է

483views

Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով

Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը:
Աշակերտը կամ ծնողը կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ՝ https://verify.e-gov.am/ կայք, մուտքագրել 16 նիշանի ծածկագիրը և տրման ամսաթիվը, ստուգել փաստաթղթի վավերականությունը, ինչպես նաև ներբեռնել և տպել այն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված համակարգի միջոցով հնարավոր է գեներացնել, ինչպես նաև ներբեռնել պետական նմուշի ավարտական փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, և դրանք տրամադրել աշակերտներին:

Leave a Response