713
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որում վերջինս օգտագործել է Հայոց ցեղասպանությունն եզրույթը:
«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք հայտարարել էինք Հայաստանի հետ կապերի զարգացման պատրաստակամության մասին: Այսօր ես կրկին հայտարարում եմ այդ կոչի մասին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը:
Վերջինս ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձությունները քաղաքականացնելու և դրանք Անկարայի վրա ճնշում գործադրելու գործիք դարձնելու փորձերն օգուտ չեն բերի և կոչ է արել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ բարիդրացիական և փոխադարձ հարգանքի հիման վրա:
add a comment