Կյանքը de factoՀասարակություն

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ընտրողներին կոչ է անում քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ երկու կողմից ուշադիր զննել այն

716views
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել «անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին դժվար տեսանելի նշումներ կատարել գրիչով կամ մատիտով՝ ձայները հաշվելիս այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու նպատակով։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ընտրողներին կոչ է անում քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ երկու կողմից ուշադիր զննել այն, և գրիչով կամ մատիտով նշումներ հայտնաբերելիս պահանջել քվեաթերթիկների նոր փաթեթ, ինչպես նաև տեղեկացնել այդ մասին Ընտրությունների վերահսկման կոմիտեին (հեռախոս՝ 060601948 և 099690202)։

Leave a Response