
295.7kviews
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Իլյա Անտոնովը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իլյան մեր թիմին միացել էր 2019 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 29 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»:
add a comment