Կյանքը de factoՀասարակություն

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

480views

Ազգային ժողովում մեկնարկել է այս քառօրյայի հերթական նիստը։ Օրակարգում ԱԺ փոխնախագահի ընտրության հարցն է։

Հիշեցնենք, որ ԱԺ երրորդ փոխնախագահի թեկնածուն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։ ԱԺ–ն արդեն երկրորդ անգամ Իշխան Սաղաթելյանին չի ընտրել այս պաշտոնում։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Ըստ այդմ՝ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103–ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Իշխան Սաղաթելյանի օգտին քվեարկել է 64 պատգամավոր, դեմ՝ 37։

Leave a Response