Կյանքը de factoՀասարակություն

Լեռնային Ղարաբաղում ավելի քան 2,3 հազար մարդ անհետ կորածների հարցով օգնության համար դիմել է քաղաքացիների ընդունման կետ

2.5kviews

Ստեփանակերտում աշխատանքը շարունակում է քաղաքացիների ընդունման կետը, որտեղ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»: Նրանց որոնումն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, մտցվում են տվյալների բազա եւ փոխանցվում համատեղ որոնողական խմբերին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Քաղաքացիների ընդունման կետ օգնության համար դիմել է ընդհանուր 2 320 մարդ, այդ թվում՝ 575-ը «թեժ գծի» հեռախոսով:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են հրապարակել անհետ կորածների թիվը՝ հղում կատարելով պետական գաղտնիքին:

Leave a Response