Կյանքը de facto

Կառավարությունը անժամկետ, անհատույց տարածք է տրամադրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին

651views

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշեց Նալբանդյան 128 հասցեում գտնվող N6 ուսումնական մասնաշենքի 2-րդ հարկից 275 քմ մակերեսով տարածքը հետ վերցնել «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ-ից եւ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան, Նալբանդյան 128 հասցեում գտնվող N6 ուսումնական մասնաշենքի 2-րդ հարկից 275 քմ մակերեսով տարածքը հետ է վերցվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալասրան» ՊՈԱԿ-ից և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» ՓԲ ընկերությանը:

Սակայն նշված տարածքն արդեն մի քանի տարի է, ինչ վերջինիս կողմից չի օգտագործվում: Ավելին՝ ներկայումս «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» ՓԲ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Դրան զուգահեռ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը  ուսանողների քանակի ավելացման և լսարանների սղությամբ պայմանավորված դասապրոցեսն իրականացնում է երեք հերթափոխով:

Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան 128 հասցեում գտնվող N 6 ուսումնական մասնաշենքի 2-րդ հարկի 275 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը չի օգտագործվում «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ որոշման նախագծով առաջարկվում է այն հետ վերցնել վերջինիցս և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի լսարանների սղության հարցը և ապահովել համալսարանի բնականոն ուսումնական գործունեությունը:

Leave a Response