347
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ 2017 թվականին, երբ «Ելք» դաշինքի կազմում ավագանու անդամ էր, այս նույն հարցով և գրեթե նույն բովանդակությամբ զեկուցել էր և, որպեսզի նույնը չկրկներ, իր 2017-ի զեկույցը ցույց տվեց էկրաններով:
«Հարգելի՛ ավագանու անդամներ, սույն նախագծով առաջարկում ենք վերանվանել Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը հայ ժողովրդի կողմից ամենասիրված կաթողիկոսներից մեկի՝ ՀՀ Ազգային հերոս Վազգեն Առաջին վեհափառի անունով»,- ասել է Ավինյանը 2017 թվականին:
Ավագանին միաձայն ընդունեց այս որոշումը:
add a comment