715
Ռուսական ավիաընկերությունների գրեթե 80 ինքնաթիռ կալանվել է արտասահմանում՝ հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։
«Մենք երկրում ունեինք 1367 ինքնաթիռ, կորցրինք 78 ինքնաթիռ, դրանք կալանվեցին թռիչքի ժամանակ», — «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Սավելևը Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստի ժամանակ։
«Օդանավերը կալանվել են, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը բարեկամ երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանում», — ասել է նա։
add a comment