Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 175 198 է, մահվան դեպքերինը՝ 4064

4.2kviews

Հայաստանում մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 198-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3232 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մարտի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 832 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4064-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 142 է, ընդհանուր առողջացածներինը՝ 165 096, փաստացի բուժվողներինը՝ 6038 (մեկ օրում ավելացել է 30-ով): Մեկ օրում արվել է 21643 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 755 348 թեստ:

Leave a Response