Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1362, մահվան 9 դեպք

89views

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1362, մահվան 7 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 367 795 է

Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1362 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 367 795-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7 դեպք, մահացածների թիվը 8053 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է արձանագրվել: Հունվարի 31-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1535 է։ Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 9 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9588-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 286 է, ընդհանուր առողջացածներինը՝ 336 005։ Մեկ օրում արվել է 4673 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 726 988 թեստավորում:

Leave a Response