«Հայաստան»-ը ՍԴ-ին ուղղված դիմումի հետ ներկայացրել է միջնորդություն՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցով․ ․ Վարդևանյան
«Հայաստան» դաշինքի կողմից Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումի հետ նաև ներկայացրել է գրություն, միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսն հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հուսով եմ՝ ՍԴ-ն աշխատակարգային նիստում այն քննության առարկա կդարձնի։ Պատճառը շատ հստակ է՝ Վահե Գրիգորյանը՝ որպես դատավարական հակառակորդ, կոնկրետ գործով մասնակցել է, կարելի է ասել՝ հանդես գալով ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»,-ասաց Վարչդևանյանը։
Նա նաև որպես իրավաբան տեսակետ հայտնեց, թե Գրիգորյանը ևս չի կարծել, որ ՔՕ 300,1 հոդվածը սահմանադրական է, բայց պաշտպանել է այն։ «Դրանից ելնելով՝ կարծում ենք, որ ինքը որոշակի կանխակալ վերաբերմունք ունի»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ ՍԴ-ում «Հայաստան» դաշինքը վիճարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները։