53k
Քիմիայի ոլորտում 2022 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Քերոլայն Ռ. Բերտոցիին, Մորտեն Մելդալին և Ք.Բերի Շարփլեսին, գրում է kommersant.ru-ն։
Նրանք պարգևատրվել են «քլիք քիմիայի» (քիմիական ռեակցիաներ, որոնք թույլ են տալիս տվյալ մոլեկուլները ստանալ ցանկացած պայմաններում) և բիոօրթոգոնալ ռեակցիաների (կարող են առաջանալ կենդանի համակարգերի ներսում՝ առանց բնական կենսաքիմիական գործընթացներին միջամտելու) զարգացման համար։
Շարփլեսը և Մելդալը դրել են «քլիք քիմիայի» հիմքը, իսկ Բերտոցին սկսել է կիրառել այն կենդանի օրգանիզմների վրա:
Ի դեպ, Բարրի Շարփլեսի համար սա երկրորդ Նոբելյան մրցանակն է. առաջինը նա ստացել է 2001 թվականին Ռյոջի Նոյորիի և Ուիլյամ Նոուլզի հետ։
add a comment