ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում է թշնամու տարածած տեղեկությունները
![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/02/6666666666666666-n191714-1-1-e1613059763241.jpg)
661views
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
add a comment