Կյանքը de factoՀասարակություն

ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար․ Աննա Նաղդալյան

810views

Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը տեղյակ է ՀՀ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթից։

Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը, որով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել նաև Տավուշի մարզի մի քանի գյուղ։

Այսօր Կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով այդ փաստաթղթին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին»։

Leave a Response