Կյանքը de facto

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտում են Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը

697views

Հայ Յեղափոխական Դաշնակցության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտում են Նիկոլ Փաշինյանի վարչախմբի թուրքանպաստ քաղաքականությունը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև։

«Այս օրերին, երբ հակահայ արշավի հորձանուտը դիմակայելու իրենց առաքելությանը հավատարիմ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ամենուր անհավասար պայքար են մղում թուրք-ադրբեջանական տանեդմին` «իմքայլական» իշխանության ներկայացուցիչների թշնամուն քծնող եւ ազգադավ ելույթները լուրջ հարված են հասցնում տասնամյակների հետեւողական ճիգով ձեռքբերված Հայ դատի նվաճումներին եւ օտարման սեպ խրում Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ:

ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները խստորեն դատապարտել են Հայաստանի իշխող վարչակազմի այս հակազգային քաղաքականությունը, զգուշացնելով` զերծ մնալ արցախյան կապիտուլացիոն հայտարարությունները թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական արարքներով ամբողջացնելու քայլերից: Տարածաշրջանային համագործակցությունն ու խաղաղ համակեցությունը չպետք է կառուցվեն հայկական շահերի եւ իրավունքների հաշվին, քանզի սպառնալիքի աղբյուրը եղել եւ մնում են Թուքիան ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական մղումներով»:

Հայտարարություններին կարող եք ծանոթանալ հետևյալ այստեղ;

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտե

ՀՅԴ Շվեդիայի Առանձնակի Կոմիտե

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակ

Leave a Response