ԱռողջապահությունԳլխավոր

«Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոնն աշխատում է ժամանակակից համաշխարհային առողջապահական չափանիշների ու բժշկագիտական նվաճումների համադրմամբ

14.6kviews

Յուրաքանչյուր գործ հաջող է, եթե ունի ազնիվ նպատակներ և միտված է ի բարօրություն հասարակության։ Այսպես, 2014թ.-ը կարելի է հաջողված համարել «Նատալի ֆարմ Մալաթիա» ԲԿ-ի գործունության մեջ, քանի որ այն հարուստ էր ՀՀ բնակչության առողջության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներով՝ «Բաց դռների օրերի» կազմակերպում ՀՀ մարզերում և Երևանում. անվճար խորհրդատվություն, ախտորոշում, բուժում, վիրահատություններ, փոխըմբռնման հուշագրերի կնքում ՀՀ Մարզպետարանների հետ՝ նպատակաուղղված ՀՀ մարզերի առողջապահական կենտրոնների հետ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը, նորանոր համագործակցություններ արտերկրի զարգացած ու առաջատար կլինիկաների հետ, մի խոսքով՝ ամեն ինչ՝ հօգուտ հիվանդի: Կարգախոսը միայն խոսք չի, այլ գործ, որն իր նկատելի արդյունքն ունի արդեն կարճ ժամանակահատվածում…

«Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոնը վերաբացվելուց հետո աշխատում է ժամանակակից համաշխարհային առողջապահական չափանիշների ու բժշկագիտական նվաճումների համադրմամբ` Հայաստանում բժշկական ծառայությունների մատուցման նոր և առավել զարգացած համակարգ ձևավորվելու նպատակով: Կարճ ժամանակահատվածում բժշկական կենտրոնը կարողացել է նվաճել ազգաբնակչության վստահությունը. այդ են վկայում թվերը՝ ամսական շուրջ 6000 ամբուլատոր ընդունելություն, մոտ 700 ստացիոնար բուժում, շուրջ 130 ծնունդ: Կենտրոնին կից գործում է նաև պոլիկլինիկա, որն ընդհանուր առմամբ սպասարկում է շուրջ 17000 բնակչի։ Կենտրոնը նորովի իր այցելուներին ներկայացավ 2011թ.-ին։ Մինչ այդ «Մալաթիա» հիվանդանոցն ուներ ընդհանուր վիրաբուժության, վնասվածքաբանության, նյարդաբանական բաժանմունքներ և ծննդատուն:

Այս բաժանմունքները պահպանվեցին, վերանորոգվեցին, վերազինվեցին նորագույն տեխնոլոգիաներով, ժամանակակից բոլոր պահանջները բավարարող վիրահատական սրահներով, լապարասկոպիկ և այլ վիրաբուժական սարքավորումներով, ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ բուժանձնակազմով: Այսօր արդեն ԲԿ-ն ունի շուրջ 20 ծառայություն՝ յուրաքանչյուրն իր զարգացման միտումներով ու հեռանկարներով։ Այսօր, իհարկե, դեռ կենտրոնի վերականգնողական աշխատանքները շարունակվում են. գերմանական նախագծային, ճարտարապետական ընկերություններից մեկի հետ համագործակցության արդյունքում մշակվել է ապագա կենտրոնի այնպիսի նախագիծ, որտեղ գերմանական տեխնոլոգիաների ներդրմամբ ու գերմանական հայտնի ճշգրտությամբ հաշվարկված է ամեն ինչ` սկսած բժշկական սարքերի տեղաբաշխումից մինչև մասնաշենքերի միջև բժիշկների, բուժանձնակազմի, հիվանդների, հիվանդատերերի հոսքերի ճիշտ բաշխումը: Առայժմ բոլոր ծառայությունները կենտրոնացված են երեք հարկանի մասնաշենքում, քանի որ 10 հարկանի մասնաշենքը դեռ վերանորոգվում է, իսկ նոր 6 հարկանի մասնաշենքն էլ դեռ կառուցման փուլում է: Սակայն այս փոքր տարածքում էլ կենտրոնի ղեկավարությունը կարողացել է կազմակերպել բաժանմունքերի արդյունավետ գործունեությունը: Ակնկալվում է, որ արդեն 2015թ.-ին` կլինիկայի 50 ամյակին, «Մալաթիա» բժշկական կենտրոնն իր հյուրերին ու այցելուներին կներկայանա որպես լիարժեք, իր ամբողջ ներուժով գործող բուժհամալիր: Առանց ավելորդ համեստության կարելի է նշել, որ «Մալաթիա» ԲԿ-ում գործում է ՀՀ-ում մեր օրերի լավագույն Հեմոդիալիզի ծառայությունը, հենց այս ծառայությունն է սպասարկում Հանրապետության մասշտաբով ամենամեծ թվով հիվանդներին՝ մոտ 150 հիվանդ, և ինչպես նշում է կենտրոնի ղեկավար Ասատուր Ասատրյանը, դեռ ի վիճակի են ընդունել ևս 90 հիվանդի:

‹‹Կարևորելով այս ոլորտի զարգացումը ՀՀ-ում՝ մենք ձեռնամուխ եղանք իրապես հզոր մի բաժանումքի ստեղծմանը, կատարեցինք ավելի քան 500 մլն դրամի ներդրում, և այսօր, այո, ունենք հրաշալի մի ծառայություն, որն առաջին հերթին առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, ապա և ոչ պակաս կարևոր մնացած հանգամանքներով, մասնավորապես՝ բաժանմունքում գործում է 2 առանձին սրահ՝ ոլորտի առաջատար ընկերությունների ժամանակակից «արհեստական երիկամ» 40 ապարատով, հարմարավետ բազկաթոռներ՝ իրենց ականջակալներով, որը հնարավորություն է տալիս հիվանդին դիալիզ ընդունելիս ուղղակի հանգստանալ, LSD հեռուստացույցեր, օդորակիչներ… Մի խոսքով, ամեն ինչ այնպես է մտածված, որ հիվանդների համար դիալիզ ստանալու այդ ժամերը հնարավորինս հաճելի և հարմարավետ անցնեն։ Այս բաժանմունքը Հանրապետությունում առաջինն էր, որ հեմոդիալիզը սկսեց իրականացնել միանվագ պարագաներով, ինչը նշանակում է անվտանգ և վարակներից զերծ բժշկական միջամտություն, ավելին՝ մեզ մոտ հեպատիտներով հիվադների և վարակակիրների համար գործում է առանձնացված սրահ, ինչը ևս մեկ առավելություն է։ Այսինքն՝ եվրոպական չափանիշներին համապատասխան բուժսպասարկում ասվածն իրականություն է մեր ԲԿ-ում, ինչն իր հերթին նպաստեց հիվանդների մեծ ներհոսքին արտերկրից՝ հայեր և օտարերկրացիներ, ովքեր մեկ անգամ ՀՀ-ում ստանալով իրենց համար սովոր բարձրակարգ պայմաններով հեմոդիալիզի ծառայություն, սկսեցին ավելի հաճախ գալ Հայաստան՝ իրենց հետ հրավիրելով նաև այլ տուրիստների››,- իր խոսքում նշեց «Մալաթիա» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը ։ Բավականին մեծ ճանաչում և վստահություն է բնակչության մոտ վայելում նաև ԲԿ-ի Ինվազիվ սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունքը։ Այն հանդիսանում է եզակի մեր հանրապետությունում` իր մեջ ընդգրկելով ժամանակակից սրտաբանության բոլոր ճյուղերը: Կլինիկան զբաղվում է առիթմոլոգիական պացիենտների հետազոտություններով և նրանց բուժմամբ, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ առիթմոլոգիայով (աբլացիներով), սրտի ռիթմը վարող, սրտի աշխատանքը սինխրոնիզացնող սարքերի և կարդիովերտեր — դեֆիբրիլյատորների իմպլանտացիայով, ինվազիվ սրտաբանության ոլորտում կորոնար զարկերակների ստենտավորումով, պերիֆերիկ անոթների ստենտավորումով: Կենտրոնի բոլոր բժիշկներն իրենց ոլորտում հանդիսանում են առաջատար և եզակի մասնագետներ, պարբերաբար վերապատրաստվում են և մասնակցում համաշխարհային գիտաժողովներին, կազմակերպում ուսուցողական սեմինարներ: Կլինիկան կապ է պահպանում արտասահմանյան բժիշկների հետ, որոնք առաջատար են սրտաբանության ոլորտում` պարբերաբար կազմակերպելով նրանց այցերը կլինիկա ապահովելով փորձի փոխանակում: Եվ, պատահական չէ, որ կենտրոնի ստացիոնար բաժնի պատասխանատու ինվազիվ սրտաբան Մ. Յու. Ադամյանն այս տարի արժանացավ “Տարվա լավագույն բժիշկ” կոչմանն ինտերվենցիոնալ սրտաբանության ոլորտում: Լաբորատոր զննությունները և դիագնոստիկան կենտրոնում իրականացվում են արդիական ու ճշգրիտ տեխնոլոգիաներով ու սարքավորումներով: Առաջիկայում ծրագրում են ստեղծել նաև էկոլաբորատորիա: Գործում է ժամանակակից և պրոֆեսիոնալ Շտապ օգնության ծառայություն, որը Երևանի կանչերը սպասարկում է անվճար, մարզերի կանչերը՝ զեղչերով:

Այսօր «Մալաթիա» ԲԿ-ի ղեկավարություն կարևորում է միջազգային համագործակցությունը և լուրջ քայլեր են արվում համաշխարհային բժշկական լավագույն փորձը Հայաստան բերելու։ Ներկայում կենտրոնը համագործակցում է ՌԴ ՆՆ Բլոխինի անվ. օնկոլոգիական գիտահետազոտական կենտրոնի հետ: Վերջերս փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀՀ էր այցելել պրոֆեսոր Ա.Ն. Վորոտնիկովը, ով կրծքագեղձի մի քանի բարդ վիրահատություն իրականացրեց «Մալաթիա» ԲԿ-ի Մանկաբարձագինեկոլոգիական կլինիկայի ղեկավար, օպերատիվ գինեկոլոգիայի և մամոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊԲՀ-ի ասիստենտ՝ Արման Սերգեյի Նազինյանի հետ: Սրտի ինվազիվ բարդ վիրահատությունների առումով արդեն երկար տարիներ կենտրոնը համագործակցում է ՌԴ առաջատար էլեկտրոֆիզիոլոգ, սիրտ-անոթային վիրաբույժ, ԲԳԴ Կարապետ Դավթյանի հետ: Առաջիկայում ծրագրվում է այդ համագործակցություններին հիմնական բնույթ տալ, այսինքն՝ արտասահմանցի բարձրակարգ մասնագետին հրավիրել «Մալաթիա» ԲԿ ՝ այստեղի բժիշկների հետ երկարաժամկետ աշխատանքի: Մասնագետներ կհրավիրվեն բժշկության տարբեր ոլորտներից: Այս երկարատև աշխատանքային այցերն ավելի խոշոր արդյունք կտան ու էապես կազդեն մեր բժշկության որակի բարձրացման վրա, և դրական տեղաշարժերը սպասեցնել չեն տա:

Leave a Response