Կյանքը de factoՀասարակություն

Ոստիկանը հրաժարվել է Փաշինյանի հետ Սյունիք գնալ, իսկ Քոչարյանի հետ հանդիպմանը ոստիկանապետին կոչ արեց չկատարել Փաշինյանի հրամանները

735views

Արարատի Մարզի Ավշար համայնքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ ելույթ ունեցավ հանդիպմանը մասնակցող քաղաքացիներից ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Պետրոսյաննը։ Նա ասաց, որ հենց այս պահից հեռանում է աշխատանքից և հենց այդ պահին հանեց համազգեստը։

Նա կոչ արեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, տեղակալին, որպեսզի վերջ տան այս խեղկատակ Նիկոլ Փաշինյանի հրամանները կատարելուն։ Նա նաև նշեց, որ այսօր ինքն էլ պետք է գնար Սյունիք, սակայն, զգալով երկրի վիճակը, որոշել է հեռանալ աշխատանքից։

«Երկու տարի առաջ հեծանիվով ման գալ քաղաքի մե՞ջ, իսկ այսօր 400–500 զինված մարդ իրեն ուղեկցի՞, դա աբսուրդ է»,– ասաց նա և կոչ արեց կանգնել «Հայաստան» դաշինքի կողքը։

Leave a Response