66.2k
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 14-ին «Պորտու»-ն Լիսաբոնում կընդունի Միլանի «Ինտեր»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր իտալական ակումբի նվազագույն առավելությամբ:
Օրվա մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն կխաղա գերմանական «Լայպցիգ»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
add a comment