Կյանքը de facto

ՊԵԿ-ի ռադիոկապի միջոցները տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

2.3kviews

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 14-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեին ամրացված ռադիոկապի միջոցները հետ վերցնել և ամրացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները և հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ապահովել անհրաժեշտ քանակի ռադիոկապի միջոցներով»:

Leave a Response