Միջազգային

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքը Ռուսաստանից ինչ-որ բան «ճանկել» ցանկացողների հասցեին

2kviews

Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված այլ երկրների նկատմամբ, սակայն կպաշտպանի իր շահերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի հետևյալ խոսքը. «կջարդենք բոլորի ատամները», ով կփորձի ինչ-որ բան «ճանկել» Ռուսաստանից:

«Նախագահը բավականին հստակ ներկայացրել է մեր հաստատուն աշխարհայացքը: Մենք ցանկանում ենք բարեկամություն անել բոլորի հետ, սակայն այդ բարեկամությունը պետք է հենց բարեկամություն լինի և թե թելադրանք, ոչ թե խաբեություն, ոչ թե երկկակի ստանդարտներ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Պեսկովն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին:

«Մենք գիտենք բարեկամություն անել, սակայն մենք երբեք ոչ մեկին թույլ չենք տա հավակնել ինչ-որ բանի, որը մերն է: Եվ մենք բավականին ուժեղ և հզոր ենք, որպեսզի ոչ մեկին դա թույլ չտանք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը մայիսի 20-ին «Պոբեդա» կազմկոմիտեի նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանը խստորեն կպատասխանի իր տարածքի նկատմամբ ոտնձգությունների փորձերին:

Leave a Response