
3.9kviews
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության և ԵՄ հարաբերություններում առկա իրավիճակը՝ շեշտը դնելով պրագմատիկ համագործակցության կառուցման անհրաժեշտության վրա:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Մանրակրկիտ քննարկվել է Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակը՝ շեշտը դնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում պրագմատիկ համագործակցություն ստեղծելու անհրաժեշտության վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:
add a comment