Միջազգային

Պուտինը Մարտի 8-ի կապակցությամբ ընդգծել է կանանց դերը «կյանքում իրական արժեքների պահպանման գործում»

3.2kviews

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է կանանց միջազգային օրվա առթիվ և ասել, որ տոնի հետ կապված ավանդույթները հաստատում են արժեքների և բարոյական ուղենիշների պահպանման գործում կանանց դերը:

Այս մասի հայտնում է Kommersant.ru կայքը։

«Մարտի 8-ը նշելու այս վաղեմի ավանդույթները յուրաքանչյուրի համար յուրահատուկ տրամադրություն են ստեղծում, խորհրդանշում են գարնան սկիզբը, հաստատում կանանց դերը՝ մեր կյանքում իրական արժեքների պահպանման գործում, որոնք բոլոր ժամանակներում եղել են և, համոզված եմ, ոգեշնչող բարոյական ուղեցույց կմնան», — ասել է Պուտինը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ելույթի ընթացքում:

ՌԴ նախագահը նշել է, որ այսօր երախտագիտության խոսքեր են ասում մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին, ընկերուհիներին, գործընկերներին: Նա առանձին-առանձին շնորհավորել է «համավարակի ամենածանր պայմաններում» աշխատող բուժաշխատողներին․ «Շնորհակալ եմ բոլոր կանանց, բժիշկներին, պարամեդիկներին, բուժքույրերին և դայակներին, բոլորին, ովքեր փրկում և հոգ են տանում «կարմիր գոտիներում» հայտնված հիվանդներին՝ շտապօգնության անձնակազմի կազմում, հիվանդանոցներում և կլինիկաներում»:

Leave a Response