Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Իրանին վերականգնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

681views

Մոսկվան Թեհրանին կոչ է արել ցուցաբերել պատշաճ ըմբռնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը վերականգնելու հարցում: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հայտնի է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ եռամսյակային զեկույցում նշել է, որ երկիրը վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ ավելացրել է իր 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները`2,4 կգ-ից մինչև 10 կգ:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նշել են, որ ենթադրյալ միջուկային օբյեկտների վերաբերյալ Իրանի տրամադրած տեղեկատվությունը տեխնիկապես անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկնել է իր մտահոգությունը, որ Իրանը դեռ գործակալությանը չի տրամադրել բացատրություններ ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ մի քանի վայրերում, որոնք Թեհրանը պաշտոնապես չի հայտարարել միջուկային: Գրոսսին նաև իր պատրաստակամությունն է հայտնել այցելել Իրան՝ իրավիճակը քննարկելու երկրի նոր ղեկավարության հետ:

Leave a Response