Ռուսաստանը ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա է բերել ԼՂ խաղաղապահ առաքելության գոտի

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա են բերել Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելության գոտի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի «Իլ -76» ինքնաթիռը օդ է բարձրացել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողների, ինչպես նաև ինժեներական մեքենաներ և սարքավորումներ տեղափելու համար՝ խաղաղապահ առաքելության տարածքում հասարակական ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների մաքրման նպատակով»,-ասված է հաղոդագրության մեջ:

Նշվում է, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է հասցրել ռազմական ինժեներներ, բուլդոզեր և ծանրաբեռնված արտաճանապարհային մեքենա:

«Ինժեներական սարքավորումները կօգտագործվեն Ռուսաստանի զինված անձնակազմի կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրման ժամանակ, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի զինման համար: Ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում»,- հավելվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահ պարեկներն ապահովում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր: Ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ռուսաստանը ռազմական ինժեներներ, սարքավորումներ և տեխնիկա է բերել ԼՂ խաղաղապահ առաքելության գոտի"

Leave a comment

Your email address will not be published.


*