Միջազգային

Ռուսաստանը և Բելառուսը պայմանագիր են ստորագրել նավթամթերքի արտահանման վերաբերյալ

2.9kviews

Ռուսաստանը և Բելառուսը միջկառավարական համաձայնագիր են կնքել ՌԴ ծովային նավահանգիստներով արտահանման համար բելառուսական նավթամթերքների փոխադրման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթուղթը Մոսկվայում ստորագրել են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելյևը և Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ալեքսեյ Ավրամենկոն:

Նշենք՝ Ռուսաստանի կառավարությունը հունվարի վերջին, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 16-ին հաստատել էին միջակառավարական պայմանագրի նախագիծը:

Փաստաթուղթը նախատեսում է բելառուսական ձեռնարկությունների կողմից Բալթիկայում 2021-2023 թվականներին Ռուսաստանի Դաշնության ծովային նավահանգիստներում 9,8 միլիոն տոննա նավթամթերքի տեղափոխման հնարավորությունը, այդ թվում՝ 3,5 միլիոնը 2021-ին, 3,2 միլիոնը 2022-ին և 3,1 միլիոնը 2023 թվականին:

Խոսքը վերաբերում է այնպիսի բեռներին, ինչպիսիք են մազութը, բենզինը և նավթը:

Leave a Response