Կյանքը de factoՄիջազգային

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

1.5kviews

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշում է գերատեսչությունը, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ներկայացուցիչները դիմել են հումանիտար արձագանքման կենտրոն՝ խնդրելով ապահովել գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների անվտանգությունը։

«Այսօրվանից և հաջորդ շաբաթվա ընթացքում ապահովելու ենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը»,- հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլևը:

Ինչպես նշվում է, ռուս խաղաղապահները նաև աշխատանքներ են իրականացնում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու ուղղությամբ։ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 123 հա տարածք, 650 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,613 պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Leave a Response