Կյանքը de factoՀասարակություն

Սահմանվել է ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը

8.7kviews

Սահմանվել է ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը
Նպատակն է՝
🔸առավել դյուրին դարձնել սովորողների անցումը հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, նախնական, միջին մասնագիտական ուսհաստատություններից հանրակրթական և բարձրագույն ուսհաստատություններ
🔸խթանել համադրելիությունը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսհաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև
‼️Կրեդիտային համակարգը կներդրվի հետևյալ փուլերով՝
1️⃣-ին՝ նախապատրաստական փուլ․ 2 տարի` 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակից սկսած: Առաջին փուլում համակարգը կներդրվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:
2️⃣-րդ՝ փորձարկման և լրամշակման փուլ․ 2 տարի` 2023-2024 ուստարվանից սկսած։ Երկրորդ փուլում համակարգը կփորձարկվի Երևան քաղաքի բուհերի հանրակրթական ծրագրեր իրականացնող համապատասխան ստորաբաժանումներում (ավագ դպրոցներում) և ՀՀ Տավուշի մարզում:
3️⃣-րդ՝ ամբողջական գործարկման փուլ․ 2024-2025 ուստարվանից սկսած՝ կրեդիտային համակարգը կներդրվի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ առաջին և երկրորդ փուլերի արդյունքների ամփոփման և վերլուծության հիման վրա կարգը լրամշակելուց հետո:
Տվյալ առարկայի ծրագրի համապատասխան ուսումնական տարվա կամ կիսամյակի ուսումնառության լրիվ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար սովորողը պետք է ձեռք բերի հանրակրթական ծրագրին համապատասխան սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը։
Մանրամասները՝ https://escs.am/am/news/14340

Leave a Response