«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել». Պուտին
1.3k
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը դրական է համարում, որ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն իրականացվում, թեև կան առանձին միջադեպեր։
«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշումներ ընդունել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
add a comment