ԳլխավորԿյանքը de factoՄիջազգային

«Ցուցաբերեք զգուշություն և մի՛ մասնակցեք մասնավոր նախաձեռնությունների ու հավաքների». ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոչով դիմել է ռուսաստանաբնակ հայերին

2.1kviews

Մոսկվայում ՀՀ դեսպանատունն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ֆոնին ռուսաստանաբնակ իր հայրենակիցներին կոչ է արել ցուցաբերել զգուշություն և չմասնակցել մասնավոր նախաձեռնությունների ու հավաքների, ինչպես նաև ցանկացած սադրանքի դեպքում կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ։

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ կիրակի առավոտվանից դիվանագիտական առաքելությունը Արցախի և նրա խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների վերաբերյալ բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում հայրենակիցներից։

Հայտարարության մեջ նշվում է, որ հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիները կարող են հատուկ նշված հեռախոսահամարով (+7(966) 118 — 89−84) կապ հաստատել դեսպանատան հետ կամ իրենց տվյալներն ուղարկել datacitizen@armem.ru էլեկտոնային հասցեով։

«Միևնույն ժամանակ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հակառակորդը բացի ռազմական գործողություններից հատկապես սոցցանցերում լայնածավալ կերպով տարածում  է ապատեղեկատվություն, որի նպատակը տարբեր բնույթի գործողությունների հրահրելն է (այդ թվում՝ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներին) »,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Եվս մեկ առանձին գրառմամբ էլ դեսպանատունը տեղեկացնում է, որ Մոսկվայից Հայաստան իրականացվելիք չվերթների անհնարինության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ցանկացողները կարող են օգտվել հետևյալ չարթերային թռիչքներից․

28․09- Մոսկվա — Երևան / «Դոմոդեդովո», «Նորդ Սթար» ընկերություն (11:00),
30․09 -Մոսկվա — Երևան / «Դոմոդեդովո», «Նորդ Սթար» ընկերություն (11:00),
02.10- Մոսկվա — Երևան / «Դոմոդեդովո», «Նորդ Սթար» ընկերություն (11:00),
04.10- Մոսկվա — Երևան / «Դոմոդեդովո», «Նորդ Սթար» ընկերություն (15:00),
05.10- Մոսկվա — Երևան / «Դոմոդեդովո», «Նորդ Սթար» ընկերություն (11:00),
07.10- Մոսկվա — Երևան / «Դոմոդեդովո», «Նորդ Սթար» ընկերություն (11:00)։

Leave a Response