ԳլխավորԿյանքը de factoՀամայնքներ

‹‹Քասախը համահունչ է քայլում հանրապետության ներսում կատարվող բոլոր գործառույթներին››. Արա Մկրտչյան

73.1kviews

Կոտայքի մարզի Քասախ գյուղական համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հետ զրուցում ենք համայնքի առօրյայի, կատարված և կատարվելիք աշխատանքների, աշխատատեղերի, ինչպես նաև խնդիրների մասին:

Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս է այսօր ապրում Քասախ գյուղը, քասախցին, ի՞նչ աշխատատեղեր կան և որքանո՞վ է դրան նպաստում քաղաքին մոտ լինելու հանգամանքը:

Քասախցին ապրում է այնպես, ինչպես ամբողջ հայ ազգը, հայաստանցին՝ իր առօրյա հոգսերով, իրեն հետաքրքրող տնտեսական և քաղաքական գործունեությամբ, ուղղություններով և, իհարկե, իր առաջնային խնդիրներով:

Քասախ համայնքը արտադրական գոտի չի համարվում, բայց, այնուամենայնիվ մոտակայքում կան հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք բավականին հաջողություններ ունեն իրենց աշխատանքային գործունեության մեջ և, իհարկե, այդտեղ ընդգրկված են մեր քասախցիները, դրանցից են՝ Պռոշյանի կոնյակի գործարանը, Վահագնի թաղամասի ողջ սպասարկող կազմը, այսպես ասած, շինվերանոգման կազմակերպությունները, բենզալցակայանները և այլ արտադրական ձեռնարկություններ: Քասախցին բավականին մեծ ինտելեկտով օժտված մարդ է և մեր աշխարհագրական դիրքի՝ մայրաքաղաքին այդքան մոտ լինելու հանգամանքը այնքանով է նպաստավոր, որ մեծ մասն իր կյանքն ու գործունեությունը կապում է հենց քաղաքի հետ:

Յուրաքանչյուր համայնքապետ ընտրվելուց առաջ որոշակի խոստումներ է տալիս, Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել անցած ժամանակահատվածում և մերօրյա բարդացող սոցիալ-տնտեսական պայմաններում դեռ որո՞նք են մնացել կատարելու:

Սկսած 1991թ.-ից ղեկավարում եմ Քասախ համայնքը և մինչ օրս ինչ նպատակ որ դրել ենք բոլորը կատարվել են՝ համայնքի զարգացումը, ինֆրոկստրուկտուրաների ստեղծումը, համայնքում կրթության, նախակրթության, մշակութային ոլորտի ծրագրերի իրականացումը , զբաղվածության, բնակարաններով ապահովելու և ընդհանրապես ժողովրդի սպասարկման բոլոր խնդիրները :

ՀՀ նախագահի և կառավարության կողմից Հրատապ ծրագրի շրջանակներում կամ նախագահի նախընտրական խոստումներից ի՞նչ ծրագրեր են

իրականացվել Ձեր գյուղում:

ՀՀ նախագահը 2 անգամ այցով հյուընկալվել է Քասախ և յուրաքանչյուր անգամվա տրված խոստումները կյանքի են կոչվել: Նա խոստացավ և վերանորոգեց ու կահավորեց Քասախի Մշակույթի տունը . դա արդեն իրականություն է և Քասախում մոտ 300 երեխա ունի զբաղվածություն մշակութային, 150-ը՝ սպորտային և 120-ը՝ արվեստի, երաժշտական ոլորտումներում:

Երկրորդ խոստումն է եղել Քասախում կառուցել երկրորդ միջնակարգ դպրոցը, որը գտնվում էր ահավոր վատ վիճակում և մեկ տարվա ընթացքում այն ևս կյանքի կոչվեց: Հիմա Քասախը ունի երկրորդ միջնակարգ դպրոցը, որն ապահովված է ժամանակակից բոլոր պայմաններով՝ ընտրագույն նոր շենք և կահավորանք:

Գլխավորապես ի՞նչ աշխատանքներ են կատարվել և հիմնականում ի՞նչ խնդիրներ ունի Քասախ համայնքը:

Համայնքի առաջնային բուժօգնության հիմնարկը՝ պոլիկլինիկան կրկին ընտրագույն վիճակում է ՝ վերանորոգված , կահավորված: Ունենք լաբորատորիա: Ունենք նաև մսուր-մանկապարտեզ, որն արդեն իսկ 2015թ.-ից սպասում ենք, որ կմտնի վերակառուցման փուլ: Մենք, իհարկե լավ մսուր-մանկապարտեզ ունենք, բայց, այնուամենայնիվ, երկար՝ 25 և ավել տարիներ վերանորոգման չի ենթարկվել: Չնայած դրան՝ հիմա գործում է 5 խումբ՝ 156 երեխայով, 65 երեխա դեռ ունենք հերթագրված: Մանկապարտեզի հնարավորությունը 10-12 խմբանի է: Հարց ենք բարձրացրել և մարզպետարանի և ՀՀ ղեկավարության առջև, որ ամբողջ մանկապարտեզը վերանորոգվի և գործեն բոլոր խմբերը: Այդ իսկ առումով մենք կլուծենք նաև այդքան ծնողի աշխատանքի, զբաղվածության խնդիրը՝մինչ երեխաները մանկապարտեզում են՝ նրանք կարող են աշխատել:

Այսօրվա վիճակով մեր համայնքի ամենառաջնային խնդիրներից մեկը հենց մսուր-մանկապարտեզի վերանորոգման հարցն է: Ասեմ, որ գյուղը մոտ 90 տոկոսով գազաֆիկացված է, ունենք նոր կառուցվող թաղամասեր, որտեղ ծրագրված է 2015 թ.-ի ընթացքում գազաֆիկացվել:

Համայնքը սպասարկում է երկու քաղաքային տրանսպորտ՝ 37 համարի երթուղայինը և 18 համարի ավտոբուսը, որոնք Քասախը կապում են մայրաքաղաքի հետ :

Ասֆալտապատման ոլորտում բավականին մեծ աշխատանքներ է տարվել և համայնքի ներսում գրեթե ասֆալտապատման խնդիրներ չունենք, միայն ունենք նոր թաղամասերում և համայնք մտնող 800 մետր գլխավոր ճանապարհը նոր եզրաքարերով և ասֆալտով պատելու խնդիրը, որը գեղեցիկ, բարետես և ավելի հարմարավետ կդարձնի մեր համայնքը: Սա երկրոդ առաջնային խնդիրն է:

Երրորդը ՝ չնայած ունենք լավ ոռոգման համակարգ, այնուամենայնիվ կա ոռոգման համակարգի ներդրումային ծրագրերի և ոռոգման ջրի խնդիր:

Այսօր նաև մեր համայնքի համար մի շատ կարևոր նպատակային ծրագիր կա, երևի թե արդեն ժամանակն է, որ Քասախը նմանատիպ մի օջախ ունենա: Խոսքը հոգևոր կենտրոնի՝ եկեղեցու մասին է, որն այսօր յուրաքանչյուրին է անհրաժեշտ՝ համատարած անհանդուրժողականության մթնոլորտը ցրելու համար: Պետք է այդ զանգերի ղողանջը և խնկաբույրը, որպեսզի մենք իրար նկատմամաբ ավելի հանդուրժող լինենք: Կատարել ենք որոշակի աշխատանքներ այդ ուղղությամբ, ունենք պատկերները: Եկող երկուշաբթի այն կդնենք ավագանու հաստատմանը , որից հետո կստեղծենք հոգաբարձուների խորհուրդ և կսկսենք դրամահավաքության աշխատանքներ, ինչպես նաև բարեգործներ ներգրավվելը այս Սուրբ գործին: Երևի թե սկիզբը կդնենք ցեղասպանության 100 ամյակի օրերին :

Առաջնային խնդիր է նաև համայնքի մասնակցությունը համայնքի կառավարմանը, որովհետև երբ համայնքում բոլորը կիրթ են, զարգացած և ինֆորմացված՝ կարևոր առաջնային և երկրորդական խնդիրները առաջադրելը և լուծումներ տալը շատ ավելի ճիշտ է համայնքային խորհուրդներով որոշելը, կատարելը՝ քան միանձնյա կամ փոքրիկ խմբով: Այդ իսկ առումով դեռ երկու օր առաջ մի ծրագրի շրջանակներում պայմանագիր ենք կնքել, որը կոչվում է <<Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարման>>-ը: Համաձայն ծրագրի՝ Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ն, Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների ‹‹Ասպարեզ›› ակումբի, ‹‹Եվրասիական համագործակցության›› հիմնադրամի (ԵՀՀ), Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ՝ ԱՄՆ –ի միջազգային զարգացման գործակալության միջոցով, Քասախի գյուղապետարանի հետ համատեղ ցանկություն են հայտնում համագործակցել՝ գյուղապետարանի գործունեությունն ավելի արդյունավետ, պատասխանատու և հաշվետու դարձնելու, հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում բարձրացնելու, ապակենտրոնացման բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիներին վստահելի տեղեկություններ տրամադրելու, քաղաքացիական հասարակաությունը հզորացնելու, արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու ուղղությամբ:

Այստեղ մենք երևի թե նաև կմտցնենք sms տարբերակը, որ յուրաքանչյուր բնակչի հետ կարողանանք այդ տարբերակներով աշխատել:

Փախստականներով համալրված համայնք է Քասախը: Իմ ղեկավարած տարիներին կառուցել ենք 50 քոթեջներ, երկու երկհարկանի բազմաբնակարան շենք , որը կահավորված է և ապահովված է ջեռուցմամբ ու գազամատակարամամբ, տրվել է 42 բնակչի: Չնայած այն հանգամանքին, որ Քասախը երիտասարդ զարգացող համայնք է , բայց, այնուամենայնիվ, էլի ունենք բնակարանների բարելավման խնդիր:

Ամենօրյա ուշադրության կենտրոնում է մեր հայրենական պատերազմի վետերանները, որոնցից, ցավոք միայն մեկն է կենդանի , 23 տարվա մեջ 72-ից մեկը մնաց:

Երկրապահ կամավորականների ջոկատ ունենք, մեր տղերքը ևս մշտապես ուշադրության կենտրոնում են: Հարկ է նշել, որ արդեն իսկ ունենք Պատանի Երկրապահների ակումբ:

Մենք շատ լավ փոխհարաբերությունների հետ ենք մարզպետարանի հետ և 2015թ.ի համար ունենք նախատեսոված բավականին համատեղ ծրագրեր:

Ունե՞ք ժամանցային որևէ հաստատություն համայնքում:

Ժամանցը մեր գիտությունն է, կրթությունը և մշակույթը: Կարելի է ասել՝ 90 տոկոսով փողոցից կտրված է յուրաքանչյուր երիտասարդ: Թվարկված այդ բոլոր խմբակներում, դպրոցներում, հիմնարկներում այդ մարդիկ զբաղվում են կրթությամբ, արվեստով, սպորտով:

Քասախը համահունչ է քայլում հանրապետության ներսում կատարվող բոլոր գործառույթներին:

Ամանորի նախաշեմին սոցիալապես անապահով ընտանինքներին գումարային կամ նյութական օգնություն տրամադրելու՞ եք:

Պետական յուրաքանչյուր տոն, յուրաքանչյուր միջոցառում Քասախի համար ևս տոնական է: Սկսած տարվա սկզբից մինչև տարեվերջ ամեն տոնին կազմակերպում ենք միջոցառումներ և համապատասխան նվերներ՝ թե ուսուցիչներին ու աշակերտներին, թե կանանց ու աղջիկներին, թե տղամարդկանց և թե պարգևատրում երկրապահ կամավորականներին: Զոհված ազատամարտիկների ընտանիքներին ֆինանսական օգնություն ենք տրամադրում և այս ամանորին ևս նախատեսել ենք տոնական անակնկալներ, ինչպես նաև որոշակի ֆինանսական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Գալիք Ամանորի կապակցությամբ բոլորին մաղթում եմ ամենակարևորը խաղաղություն, առողջություն և նպատակների իրականացում:

Ավարտելով այսչափ բովանդակալից զրույցը, թերևս հարկ եմ համարում նշել, որ 2014թ.-ի նոյեմբերի 9-ին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ 6-րդ համագումարի ժամանակ «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ պատվավոր նախագահ Վրեժ Մարկոսյանը «Պատվավոր Անդամ» մեդալ հանձնեց հայրենակցական միության անդամ, Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանին:

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Leave a Response