Առողջապահություն

«Քովիդ-19»-ի հնդկական հիմնամանրէն կարող է համավարակի առավել հզոր բռնկում առաջացնել. գիտնականներ

5kviews

Կորոնավիրուսի հնդկական հիմնամանրէն տարածվում է աշխարհում և կարող է առավել լուրջ համավարակի պատճառ դառնալ, քան այն, որը նկատվում է մինչ այս պահը: Ինչպես փոխանցում է The Straits Times-ը` վկայակոչելով գիտնականների կատարած վերջին ուսումնասիրությունները, դա առավել նկատելի կլինի պատվաստման ցածր մակարդակ ունեցող երկրներում:

Մասնագետները հատկապես նշում են «վախեցնող արագությունը, որով տվյալ հիմնամանրէն տարածվում է հասարակության շրջանում` գերազանցելով մասնագետների հնարավորությունը գտնելու և ժամանակին մեկուսացնելու վարակակիրներին»:

«B.1.617.2 հիմնամանրէն կարող է համավարակի առավել հզոր բռնկում առաջացնել, որին միջազգային հանրությունը դեռ չի բախվել»,- խոստովանել է Սինգապուրի ազգային համալսարանի պրոֆեսոր Տեո Յիկ Յինը, որը հետազոտության թիմի հեղինակներից է: Փորձագետը նախազգուշացրել է նաև «վիրուսի նոր, առավել վտանգավոր տեսակների ի հայտ գալու հավանականության մասին, հատկապես այնպիսի երկրներում, որտեղ համավարակի վերահսկողությունը թույլ է»:

«Առավել արդյունավետ միջոցն այս իրավիճակում պատվաստումն է: Դա նվազեցնում է վարակման վտանգը և լուրջ ախտանշանների ի հայտ գալը վարակման դեպքում»,- նշում է մասնագետը:

Leave a Response