Կյանքը de facto

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 15 զինծառայողի աճյուն

1.3kviews

Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական  ծառայությունից:

Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է:

Leave a Response