Կյանքը de factoՀասարակություն

Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրшզենային վնասվшծքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

69views

Ադրբեջանցի զինծառայողի կողմից Սյունիքի մարզի Շաքի գյուղի իր տանը հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են Քննչական կոմիտեից:

 

Իրավապահ մարմինն առայժմ հրաժարվում է ասել՝ արդյոք նրանք արդեն հարցաքննվե՞լ են:

 

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:

Leave a Response