Կյանքը de factoՊաշտոնական

ԱԺ խմբակցությունները համաձայնել են ֆորմալ գործընթացները հնարավորինս արագ ավարտել․ Աննա Գրիգորյան

69views

ԱԺ խմբակցությունները համաձայնել են ֆորմալ գործընթացները հնարավորինս արագ ավարտել, այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Հաշվի առնելով, որ նիստերը բավականին երկար են ընթանում, փորձում ենք այնպես անել, որ ավելի կազմակերպված և ավելի կարճ ժամանակում ավարտենք։ Կարծում եմ՝ բոլորի շահերից է բխում, որ խորհրդարանի ձևավորման ֆորմալ գործընթացները հնարավորինս արագ ավարտվեն, և ՀՀ քաղաքացիներն ականատես լինեն իրենց խնդիրների մասին քննարկումների նիստերին, որը, մեծ հաշվով, հիմա տեղի չի ունենում»,- նշել է Գրիգորյանը՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումն ավարտելուց հետո։

Որոշվել է, որ յուրաքանչյուր խմբակցություն սահմանափակ թվով հարցեր ուղղելու և ելույթներ ունենալու հնարավորություն կստանա։

Նշենք, որ 9–րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը սկսվել է օգոստոսի 2–ին։ Դրանից հետո առ այսօր ԱԺ նիստեր են ընթանում` խորհրդարանի խոսնակ, փոխխոսնակներ և ԱԺ 12 հանձնաժողովի նախագահներ ընտրելու համար։

Leave a Response