Կյանքը de factoՊաշտոնական

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

34views

Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին քննարկում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ վերահաստատելով, որ ծրագրի ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Նախարարը հիշեցրել է, որ նախագծի հիմքում 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Դրանց հաջորդել են ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի համաձայնեցումը և այժմ վավերացման ներկայացված միջպետական համաձայնագրի ստորագրումը։

Միրզոյանի խոսքով՝ ծրագիրը կարող է ներառել երկաթուղի, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդման ու օպտիկական մալուխներ, ինչպես նաև հնարավոր նավթատար և գազատար խողովակաշարեր։

Leave a Response