Կյանքը de factoՄիջազգային

Ալիևը հայտարարել է Արցախում աշխատած արտասահմանյան ընկերությունների դեմ դատական գործընթացներ սկսելու մասին

511views

Ադրբեջանն արդեն սկսել է իրավական ընթացակարգեր այն ընկերությունների դեմ, որոնք ոսկու հանքավայրերի շահագործմամբ են զբաղվել  Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ կատարած ուղևորության ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դատական գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկսել ենք, հրավիրել ենք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, և այժմ նրանք նախապատրաստում են դատական գործերը»,-ասել է Ալիևը:

Նա նշել է, որ օտարերկրյա ընկերությունները շահագործել են ոսկու հանքավայրերը Քարվաճառի,  Կովսականի շրջաններում և այլ վայրերում:

«Հիմա նրանք պատասխան կտան»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ՝ կա՛մ փոխհատուցում կվճարեն, կա՛մ միջազգային դատարանում պատասխան կտան:

Leave a Response